Սևանա լճում ձկան որսը կթույլատրվի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20

Գեղարքունիքի մարզում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիների բողոքին ի պատասխան  հայտնում ենք, որ Կառավարության որոշմամբ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ սահմանվել է  փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի  20-ը։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ 

«Սևանա լճում սիգի արդյունագործական որսի համար 550 տոննա չափաքանակ է սահմանվել։ Պայմանագրերը կնքման ընթացքում են։  Հորդորում ենք որսի գործընթացն իրականացնել սահմանված կարգով և ժամկետներում»,- գրված է հաղորդագրության մեջ։

Leave a comment