ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 5-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:


 


Կողմերը քննարկել են նախընտրական քարոզարշավի ընթացքին, ինչպես նաև ընտրական գործընթացներին առնչվող հարցեր:


 


 


Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար և թափանցիկ իրացումն ու ընտրությունների` ժողովրդավարական սկզբունքներին համահունչ իրականացումը:


 


Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:


 

Դիտումների քանակ1

Leave a comment