https://arm.sputniknews.ru/20260605/eatm-ghekavarnerin-minchev-dektember-kzekucen-hh-i-veraberjal-gvortsvoghutjunneri-tarberaknery-103057496.html
ԵԱՏՄ ղեկավարներին մինչև դեկտեմբեր կզեկուցեն ՀՀ-ի վերաբերյալ գործողությունների տարբերակները
ԵԱՏՄ ղեկավարներին մինչև դեկտեմբեր կզեկուցեն ՀՀ-ի վերաբերյալ գործողությունների տարբերակները
Sputnik Արմենիա
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի շուրջ այսօր ստեղծված իրավիճակը անորոշություն է առաջացնում առաջին հերթին ներդրողների համար: 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T12:16+0400
2026-06-05T12:16+0400
2026-06-05T12:16+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_0:160:3072:1888_1920x0_80_0_0_fd19dfb33a6df7e0e2da05ab78b64f5a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիդերները մինչև 2026 թվականի դեկտեմբեր զեկույց կստանան միավորմանը Հայաստանի անդամակցության հարցում գործողությունների տարբերակների վերաբերյալ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։Խոսելով այն մասին, թե արդյոք մինչև 2026 թվականի դեկտեմբեր արդեն կդիտարկվեն Երևանի անդամակցության սառեցման ինչ-որ տարբերակներ, նա նշել է, որ «խոսքը գործողությունների հնարավորությունները դիտարկելու և դրանք մինչև դեկտեմբեր անդամ պետությունների առաջնորդներին զեկուցելու մասին է»։Երևանը վերջին շրջանում հայտարարում է Եվրամիության հետ ինտեգրվելու ուղղության մասին։ ՀՀ ԱԺ-ն 2025 թվականի մարտի 26-ին օրենք է ընդունել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Դրա հետ մեկտեղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունն ու ԵՄ-ին ինտեգրումը, քանի դեռ հնարավոր է։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԵՄ-ին ինտեգրումն ինքնաբերաբար հանգեցնում է ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի փոխգործակցության դադարեցմանը, դրան ուղեկցող բոլոր արտոնությունների կորստին, որոնցից Երևանը շահում էր Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու ամբողջ ընթացքում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_5fde3e119cadce7fbb868105e9d29598.jpg.webp
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ալեքսեյ օվերչուկ
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ալեքսեյ օվերչուկ
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի շուրջ այսօր ստեղծված իրավիճակը անորոշություն է առաջացնում առաջին հերթին ներդրողների համար:
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիդերները մինչև 2026 թվականի դեկտեմբեր զեկույց կստանան միավորմանը Հայաստանի անդամակցության հարցում գործողությունների տարբերակների վերաբերյալ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Խոսելով այն մասին, թե արդյոք մինչև 2026 թվականի դեկտեմբեր արդեն կդիտարկվեն Երևանի անդամակցության սառեցման ինչ-որ տարբերակներ, նա նշել է, որ «խոսքը գործողությունների հնարավորությունները դիտարկելու և դրանք մինչև դեկտեմբեր անդամ պետությունների առաջնորդներին զեկուցելու մասին է»։
«Ակնհայտորեն, ինչպես դա միշտ լինում է նման դեպքերում, կստեղծվի աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն համապատասխան շահագրգիռ անդամ պետությունները։ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին, իսկ դրանք մեր երկրների կառավարությունների ղեկավարներն են, հանձնարարվել է դիտարկել այս հարցերը։ Նրանք կգնահատեն իրավիճակը և առաջարկություններ կներկայացնեն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդին, որի նիստը կկայանա այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում, 2026 թվականի դեկտեմբերին»,-պարզաբանել է Օվերչուկը։
Երևանը վերջին շրջանում հայտարարում է Եվրամիության հետ ինտեգրվելու ուղղության մասին։ ՀՀ ԱԺ-ն 2025 թվականի մարտի 26-ին օրենք է ընդունել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Դրա հետ մեկտեղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունն ու ԵՄ-ին ինտեգրումը, քանի դեռ հնարավոր է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԵՄ-ին ինտեգրումն ինքնաբերաբար հանգեցնում է ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի փոխգործակցության դադարեցմանը, դրան ուղեկցող բոլոր արտոնությունների կորստին, որոնցից Երևանը շահում էր Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու ամբողջ ընթացքում։