Եվս մեկ փաստ, որ Ադրբեջանը կարող է «փայ» ունենալ TRIPP–ի մեջ. Մամիջանյան

https://arm.sputniknews.ru/20260205/evs-mek-past-vor-adrbejany-karvogh-e-paj-unenal-trippi-mej-mamijanjan-98453187.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/97998236_180:0:1600:1065_1920x0_80_0_0_da11981819ffe67a8d656de667be9ffb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թրամփի ուղի (tripp), հայկ մամիջանյան, հայաստան, ամն, ադրբեջան, հայ-ադրբեջանական

թրամփի ուղի (tripp), հայկ մամիջանյան, հայաստան, ամն, ադրբեջան, հայ-ադրբեջանական

Բաժանորդագրվել

Մամիջանյանի խոսքով` ադրբեջանական նավթային կապիտալը կարող է ներգրավված լինել TRIPP-ի ֆինանսավորման մեջ։ Այսինքն` Բաքուն կփորձի բաժնեմաս ձեռք բերել ամերիկյան ընկերությունների միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. «Թրամփի ուղու» (TRIPP) կառուցման վրա կաշխատի ամերիկյան խոշոր«BlackRock» ընկերության հետ փոխկապակցված «AECOM» ընկերությանը, որը խոշոր ներդրումային համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ «AECOM»-ի ներկայացուցիչներն այսօր այցելել են Հայաստան՝ TRIPP նախագծի տեղանքի ուսումնասիրություններ անցկացնելու համար։

Մամիջանյանի խոսքով` «BlackRock»-ի և «AECOM»-ի միջև կապի մասին բավարար ապացույցներ կան։ «BlackRock» ընկերությունը տիրապետում է ամերիկյան «AECOM» ընկերության բաժնետոմսերին։

Հնարավոր է` «ԼԻԳԱ Ինշուրանսի» նոր բաժնետերերը ապահովագրեն նաև TRIPP–ը. Գալստյան

Ասում է` ադրբեջանական նավթային կապիտալը կարող է ներգրավված լինել TRIPP-ի ֆինանսավորման մեջ, այսինքն` Բաքուն կփորձի բաժնեմաս ձեռք բերել ամերիկյան ընկերությունների միջոցով։

«Եվս մեկ հիմնավոր կասկած, ևս մեկ վտանգ, որ Ադրբեջանը փայ է ունենալու TRIPP-ի ֆինանսավորման, ներդրումների մեջ»,–ասել է Մամիջանյանը։

Նրա խոսքով` դեռ օրեր առաջ բարձրաձայնել է այս մտահոգությունների մասին, սակայն որևէ պետական պաշտոնյա, որևէ ՔՊ–ական չի հերքել կամ չի մեկնաբանել այն մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է «փայ» ունենալ TRIPP-ի մեջ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Leave a comment