«Սևանը Գյոյչա չի դառնալու, Երևանը Իրևան չի դառնալու, Զանգեզուրի միջանցք չի լինելու». Խամոյան

«Սրանք Շուշիում պարում էին, ասում՝ Աղդամը մեր հայրենիքն է, հիշո՞ւմ եք։ Բայց հիմա ասում են՝ ժողովուրդ ջան, սխալվել ենք։ Մարդիկ, ովքեր քաղաքական ուժերի ղեկավարների, քաղաքական գործիչների լեզվական սայթաքումները համարում են ճակատագրական սխալ, հայտարարում են՝ հայրենիքի հարցում սխալվել են»,- այսօր Սևանում «Հայաստան» դաշինքի վերջին հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։

«Հիմա ասում է՝ Սյունիքը Հայաստան է, ժողովուրդ ջան, ինչպես ասում էր՝ Արցախը Հայաստան է, ասում է՝ Գեղարքունիքը Հայաստան է, բայց դուք ունե՞ք երաշխիք, որ վաղը, եթե ընտրվեն, նորից չեն հայտարարելու, որ Գեղարքունիքի, Սյունիքի, տո՛ Երևանի հարցում էլ են սխալվել։

Մենք ասում ենք՝ Սևանը Գյոյչա չի դառնալու, Երևանը Իրևան չի դառնալու, Զանգեզուրի միջանցք չի լինելու, ադրբեջանցիները Հայաստանում չեն բնակվելու, Ռամիլ Սաֆարովների երեխաները մեր երեխաների հետ դպրոց չեն գնալու։

Հիշո՞ւմ եք, որ ասում էր՝ նախկին ղեկավարները գնացել, ուրիշ ղեկավարների կոշիկ են լիզել, իրենք գնացել են ու կզել են, Ալիևի կոշիկներն են լիզել։ Սրանք ասում էին՝ Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը, որ 44-օրյա պատերազմի մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել, հիմա ի՞նչ են ասում, ի՞նչ ունենք սրանց ութ տարվա գործունեության ընթացքում։ Մենք այսօր ունենք մի պատկեր, երբ հազարավոր մայրեր Եռաբլուրում գրկում են իրենց որդիների շիրիմները, իսկ իրենք նույն ջերմությամբ գրկում են Էրդողանի գիրքը»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment