Թուրքիան բարեկարգման աշխատանքներ է սկսել Հայաստանի հետ սահմանին

Թուրքական «DHA» լրատվական գործակալությունը հայտնում է, որ դեպի Ալիջան-Մարգարա սահմանային անցակետ մուտքն ապահովող երթուղում սկսվել են ճանապարհաշինական աշխատանքներ։

Ալիջան գյուղից մինչև սահմանային անցակետ մոտ 6 կիլոմետրանոց հատվածում ընթացող աշխատանքների շրջանակներում գործող ճանապարհի երկայնքով ստեղծվում է լրացուցիչ երթուղի, իսկ ճանապարհի լայնությունը մեծացվում է մինչև 30 մետր։ Դա արվում է դեպի անցկետ տանող ճանապարհը բարեկարգելու համար։

Մաքսային և սահմանային ենթակառուցվածքների նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկած նախագիծը կարևոր է համարվում սահմանային անցակետ տանող տրանսպորտային ցանցի ամրապնդման տեսանկյունից:

Գործակալությունը նաև նշել է, որ մյուս կողմից էլ, Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մամեդովը նախկինում հայտարարել էր, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրություններից և սահմանադրական փոփոխությունների գործընթացի ավարտից հետո։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment