«Մենք բռնի ուժով իշխանազավթում անողներ չենք, այլ խաղաղ իշխանափոխողներ։ Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայրենի թշնամուն պատժողներ։ Մենք խուլիգաններ չենք, այլ կարգ ու կանոն հաստատողներ»,- «18 արդարների» գործով նիստում այսօր հայտարարեց գործով մեղադրյալ Իգոր Սարգսյանը։
Ապա սկսեց երգել՝ Տիգրան Չուխաջյանի հեղինակած «Լեբլեբիջիների խմբերգը»․ «Մենք քաջ տոհմի զավակներն ենք»։
«18 արդարների» գործով դատարանն այսօր անցավ հիմնական դատալսումների փուլին։ Հետազոտվում են գրավոր ապացույցները։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: