Պարեկները հայտնաբերել են «դրիֆթ» կատարած վարորդներին

Հասարակություն

05.02.2026 | 22:50

Երևանի գնդի պարեկները հունվարի 31-ին՝ ժամը 2145-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցում նկատել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը ակնհայտ դրսևորում էր հակաիրավական վարքագիծ՝ կատարում էր «դրիֆթ»։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ 

Հաղորդվում է, որ մայրաքաղաքի պարեկները 31-ամյա վարորդին մեքենայով հանդերձ տեղափոխել են Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին:

«Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։  Մի տեսանյութ էլ տարածվել էր համացանցում, որում երևում էր թե ինչպես է «Նիվայի» վարորդը «դրիֆթ» անում Մարտունի քաղաքում։ Այս դեպքում էլ Գեղարքունիք պարեկները հայտնաբերել են մեքենան և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ։

Leave a comment