ՀՅԴ Գյումրու գրասենյակում խուզարկությունից հետո ձերբակալվել է 2 անձ

Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված ևս մեկ քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել է 2 անձ։ Այս մասին 24News-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, նշել են կոմիտեից։

Ավելի վաղ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և ընկերների բնակարանները։ Նա բոլորին կոչ է արել չընկրկել և նմանատիպ գործողությունների պատասխանը տալ ընտրություններին մասնակցելով:

–00—ՅՄ

Leave a comment