ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի և կդյուրացնի հայկական ապրանքների ներմուծումը


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումները: Եվրահանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, և դա անընդունելի է։


«Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք աջակցության փաթեթ: Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշումների ֆոնին Հայաստանին ԵՄ աջակցության փաթեթը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն: Եվ դա դեռ ամենը չէ»,- նշել են Եվրամիությունում, հավելել՝ կդյուրացվեն որոշ ապրանքների, մասնավորապես՝ գյուղատնտեսականն արտադրանքի ներմուծումը ԵՄ շուկա:


«Վաղը նախատեսվում է Լատվիա հասցնել 10 000 ծաղկի խմբաքանակ։ Դրան կհաջորդեն մյուսները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակ21

Leave a comment