Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը (DFC) հաստատել է 2.5 միլիարդ դոլարի ռազմավարական ներդրումների փաթեթ, որը ներառում է աջակցություն TRIPP Development Company՝ ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ ձեռնարկության ստեղծմանը՝ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման նպատակով։
Նոր ընկերությունը կզարգացնի տարածաշրջանում տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները։
Առաջնահերթ ոլորտներից են երկաթուղիների, մայրուղիների, գազատարների և նավթատարների, էլեկտրահաղորդման գծերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլ ռազմավարական ակտիվների կառուցումն ու արդիականացումը, որոնք նախատեսված են Հարավային Կովկասի կապը համաշխարհային շուկաների հետ բարձրացնելու համար։