Հասարակություն
04.06.2026 | 10:48
Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է․ անվավեր է ճանաչվել 2005 թվականին ՊՆ-ի և «Արարատ Մոթորս» ՍՊԸ-ի միջև կնքված՝ Երևանի Ծովակալ Իսակովի 16/4 հասցեում գտնվող 0.40935 հա հողամասի առուվաճառքի պայմանագիրը։ Քանի որ հողամասը վերադարձնելու հնարավորություն չկա, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 131 մլն 358 հազար դրամ։
«Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է:
Վճռով անվավեր է ճանաչվել 2005 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի լիազորված անձի և «Արարատ Մոթորս» ՍՊ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի 16/4 հասցեում գտնվող՝ 0.40935 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, վճիռն օրինակ ուժի մեջ մտնելուց հետո, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ ՍՊ ընկերությունից կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ»,- ասված է հաղորդագրությունում։