Հայտնի են ամառային զորակոչի ժամկետները

Բաժանորդագրվել

Զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026թ. հունիսի 24–ից մինչև օգոստոսի 15–ը ներառյալ։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանում զորակոչի շրջանակում ԶՈւ–ի համալրման ժամետը կսահմանվի 2026թ. հունիսի 29–ից մինչև օգոստոսի 15ը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Որոշման մեջ նաև նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026թ. հունիսի 24–ից մինչև օգոստոսի 15–ը ներառյալ։

Leave a comment