Սևաստոպոլի բնակիչ է կալանավորվել Ուկրաինայի օգտին լրտեսության մեղադրանքով. ԱԴԾ

https://arm.sputniknews.ru/20260604/sevastvopvoli-bnakich-e-kalanavvorvel-ukrainaji-ogtin-lrtesutjan-meghadranqvov-adts-102989970.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Житель Севастополя задержан по подозрению в передаче СБУ сведений о российских военных и членах их семей

Sputnik Արմենիա

Житель Севастополя задержан по подозрению в передаче СБУ сведений о российских военных и членах их семей

2026-06-04T10:31+0400

true

PT2M19S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/102987635_141:0:1010:652_1920x0_80_0_0_0b0bf2c819b3ccdbf88740515185b604.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , լրտես, լրտեսություն, պետական դավաճանություն, видео

տեսանյութեր, տեսանյութ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , լրտես, լրտեսություն, պետական դավաճանություն, видео

Բաժանորդագրվել

Չարագործը գաղտնի համագործակցության է ներգրավվել Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի կողմից։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ուկրաինայի հատուկ ծառայություններին ՌԴ զինվորականների մասին տեղեկություն փոխանցող Սևաստոպոլի բնակիչ է ձերբակալվել, ապա կալանավորվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն:

«ՌԴ ԱԴԾ–ն Ղրիմի Հանրապետության տարածքում կանխել է 1963 թվականին ծնված Սևաստոպոլի բնակչի անօրինական գործունեությունը, որը կասկածվում է լրտեսության ձևով պետական դավաճանության մեջ», – ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԴԾ–ն կանխել է Տուապսեում ահաբեկչության նախապատրաստումը. ձերբակալվել է երկու մարդ

ԱԴԾ-ի տվյալներով՝ չարագործը գաղտնի համագործակցության է ներգրավվել Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի կողմից և վերջինիս հրահանգով Ուկրաինայի հատուկ ծառայություններին է փոխանցել ՌԴ ՊՆ զինծառայողների մասին տեղեկություն, ինչպես նաև ծրագրել է տեսահսկողություն իրականացնել նրանց ընտանիքի անդամների տրանսպորտային միջոցների նկատմամբ։

«Օպերատիվ–հետախուզական միջոցառումների ժամանակ գործով անցնող անձը ձերբակալվել է ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից: Կասկածյալը հաստատել է իր հավաքագրումը WhatsApp* հավելվածի միջոցով (պատկանում է Meta-ին, որը Ռուսաստանում արգելված է որպես ծայրահեղական) և հետագա համագործակցությունը ուկրաինական հատուկ ծառայության հետ: Նա նաև հայտնել է իր կողմից օգտագործված կապի ուղիների և ՌԴ զինծառայողների անձնական տվյալները հավաքելու և փոխանցելու առաջադրանքների կատարման մասին», – նշում է ԱԴԾ-ն:

Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի ՌԴ ԱԴԾ վարչության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել պետական դավաճանության հոդվածով:

Հոդվածը նախատեսում է առավելագույն պատիժ` ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։

Դատարանի որոշմամբ կասկածյալը կալանավորվել է։

Վոլգոգրադի բնակիչ է ձերբակալվել, որը Կիևի հրահանգով խաբել է ՌԴ ԶՈւ մարտիկների հարազատներին

Leave a comment