«Աթենք»-ն ու «Ջերմուկ գրուպ»-ն արտոնություն կստանան

Տնտեսություն
Պաշտոնական

  «Աթենք»-ն ու «Ջերմուկ գրուպ»-ն արտոնություն կստանան

 Կառավարությունը մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Աթենք» ընկերությանը եւ «Ջերմուկ գրուպ»-ին կտրամադրի արտոնություն՝ ներմուծման մաքսատուրքից օգտվելու համար։

Տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի ապրիլի 29-ից մինչեւ 2027 թվականի ապրիլի 28-ը ներառյալ։

«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար։ Ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին։ Ծրագիրն իրականացվելու է Վայոց Ձորի մարզում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 558 աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչեւ 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչեւ 564-ի՝ 260 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Իսկ «ԱԹԵՆՔ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության համար։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․4 մլրդ դրամ։

 Ի դեպ, երկու նախագծերն էլ չզեկուցվող են։

 

 

Leave a comment