Մոսկվան հուսով է, որ «Հայաստանն ընտրություն կկատարի ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին»

Քաղաքականություն

03.06.2026 | 18:01

Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանն ընտրություն կկատարի Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Կարծում եմ՝ վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ պետք է ընտրություն կատարել։ Մենք ակնկալում ենք, որ ընտրությունը պատմականորեն ճիշտ կլինի՝ Ռուսաստանի հետ ավանդական, խորը, եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին, որից միշտ շահել և կշարունակի շահել հայ ժողովուրդը»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Ռյաբկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment