Դոնալդ Թրամփը հայտնել է Ուկրաինայի հակամարտության շուրջ գրեթե ձեռք բերված խաղաղության համաձայնագրի մասին։ ԱՄՆ նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել Վաշինգտոնում Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ․
«Մենք շատ լարված ենք աշխատում այս հակամարտությանը վերջ տալու ուղղությամբ։ Մենք շատ մոտ ենք դրան հասնելուն։ Մենք գրեթե հասել ենք»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում Հունվարի 23-ին և 24-ին, ինչպես նաև փետրվարի 4-ին և 5-ին: Երկրորդ փուլից հետո ամերիկյան առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտնել Է Մոսկվայի և Կիևի պայմանավորվածությունների մասին ռազմագերիների փոխանակման վերաբերյալ. այդ ցուցակներում կա 314 մարդ: Միևնույն ժամանակ, ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են վերականգնել բարձր մակարդակի երկխոսությունը ռազմական գծով։