Մարզահամերգային համալիրում կմեկնարկի «Հայաստանն ընտրում է» նախընտրական հեռուստաբանավեճի երկրորդ հանդիպումը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի «Հայաստանն ընտրում է» նախընտրական հեռուստաբանավեճի երկրորդ հանդիպումը, որն այս անգամ թեմատիկ է. բանախոսները քննարկելու են Հայաստանի խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։

Ինչպես հայտնել է Առաջին ալիքը, այս անգամ խորհրդարանական ընտրությանն առաջադրված քաղաքական ուժերից բանավեճին մասնակցելու են հետևյալ թեկնածուները`

1 – Ռեֆորմիստների կուսակցություն – Վահան Բաբայան,
2 – «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն – Հովսեփ Ղազարյան,
3 – «Ուժեղ Հայաստան» դաշինք – Արամ Վարդևանյան,
4 – Հայաստանի շնորհապետական կուսակցություն – Արտակ Փայտյան,
5 – «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն – Հակոբ Կարապետյան,
6 – «Միասնության թևեր» կուսակցություն – Լիպարիտ Դրմեյան,
7 – «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – Սուրեն Սուրենյանց,
8 – «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն – Գևորգ Սաֆարյան,
9 – «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն – Վարդան Խաչատրյան,
10 – «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – Ավետիս Ավագյան,
11 – «Հանրապետություն» կուսակցություն – Անահիտ Ադամյան,
12 – «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն» – Գագիկ Հարությունյան,
14 – «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – Վարդան Այվազյան,
15 – «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն – Լևոն Բաղդասարյան,
16 – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – Արարատ Միրզոյան,
17 – «Հայաստան» դաշինք – Քրիստինե Վարդանյան,
18 – «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն – Ռուբեն Մեհրաբյան,
19 – «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – Կարպիս Փաշոյան»։

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճը կմեկնարկի ժամը 21։00-ից։

Leave a comment