Տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի տոնի կապակցությամբ։ Կողմերը նաև քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման ընթացքը և տարածաշրջանային հարցեր։
Էրդողանը նշել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, այդ թվում՝ ուղիղ առևտրի մեկնարկին ուղղված քայլերով։ Նա ընդգծել է, որ Թուրքիան կողմ է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը և պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։