Sputnik Armenia. ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Եսենտուկի քաղաքում «Մենք ենք մեր սարերի» հուշարձանի կրկնօրինակն է բացվել Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցու տարածքում: Հուշարձանի և խաչքարի օծմանը մասնակցել է Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը:
Օծմանը ներկա են եղել նաև Վլադիկավկազի, Միներալնիե Վոդիի, Նովոռոսիյսկի, Կիսլովոդսկի, Ստավրոպոլի, Կրասնոդարի, Արմավիրի և Կուբանի Սլավյանսկի թեմերի ներկայացուցիչները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: