Ռուսաստանը պայմաններ չի դնի Եվրոպայից Ուկրաինայի հարցով բանակցային խմբի կազմի վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ի «Յունաշև Live» ալիքին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք չենք կարող և չենք ցանկանում պայմաններ դնել նրանց բանակցային խմբի կազմի վերաբերյալ։ Հարցի նման ձևակերպումը բացարձակապես սխալ է», – ասել է Պեսկովը։
Միաժամանակ, մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացում Եվրամիության ներկայացուցիչների հնարավոր ներգրավման հարցը, Կրեմլի խոսնակը նշել է, որ ավելի լավ կլիներ եվրոպացիների հետ քննարկել և հասկանալ, թե որքանով կարող է նրանց դիրքորոշումը նպաստել խաղաղության գործընթացին։