Համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել


Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծական վարչության ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Երևանի բնակիչ մի երիտասարդ թմրամիջոց է ձեռք բերում և իրացնում։


 


ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 25-ամյա երիտասարդը Հալաբյան փողոցի հարակից զբոսայգում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով 14 փաթեթ՝ ընդհանուր 36,94 գրամ քաշով։


 


Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցը իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով։ Հայտնել է նաև, որ հինգ փաթեթ արդեն իսկ տեղադրել է Նոր Նորքի 5-րդ զանգվածում։


 


25-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։


 


Կատարվում է նախաքննություն։


 

Դիտումների քանակ2

Leave a comment