https://arm.sputniknews.ru/20260602/jermvocaterery-ev-gjughatntesnery-pakel-en-bavraji-ancakety-zlm-102911770.html
Ջերմոցատերերը և գյուղատնտեսները փակել են Բավրայի անցակետը. ԶԼՄ
Ջերմոցատերերը և գյուղատնտեսները փակել են Բավրայի անցակետը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Տնտեսվարողները պնդում են, որ կանգնած են սնանկացման վտանգի առաջ։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T17:41+0400
2026-06-02T17:41+0400
2026-06-02T17:41+0400
հայաստան
բավրա
բողոքի ակցիա
վարորդ
ջերմոց
https://cdn.am.sputniknews.ru/img/972/17/9721725_0:85:1600:985_1920x0_80_0_0_5cd1b757e50909f19a7883a2387cf327.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Վարորդները, ջերմոցատերերը և գյուղատնտեսները Բավրայի անցակետի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։ Այս մասին հայտնում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը։Ըստ լրատվամիջոցի` նրանք ակցիա են անում իշխանությունների ուշադրությունն իրենց խնդիրների վրա հրավիրելու համար։Տնտեսվարողները դժգոհ են, որ չեն կարողանում արտահանել իրենց արտադրանքը։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից` ծաղիկների ներկրումը, հունիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը մայիսի 29-ին հայտարարեց, որ Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը ՌԴ–ի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն օբյեկտիվ անհրաժեշտության դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
բավրա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/972/17/9721725_88:0:1512:1068_1920x0_80_0_0_0d7946fd9b571f9d9d3d93b3340be0f6.jpg.webp
հայաստան, բավրա, բողոքի ակցիա, վարորդ, ջերմոց
հայաստան, բավրա, բողոքի ակցիա, վարորդ, ջերմոց
Տնտեսվարողները պնդում են, որ կանգնած են սնանկացման վտանգի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Վարորդները, ջերմոցատերերը և գյուղատնտեսները Բավրայի անցակետի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։ Այս մասին հայտնում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը։
Ըստ լրատվամիջոցի` նրանք ակցիա են անում իշխանությունների ուշադրությունն իրենց խնդիրների վրա հրավիրելու համար։
Տնտեսվարողները դժգոհ են, որ չեն կարողանում արտահանել իրենց արտադրանքը։