Անշարժ գույքի միջազգային Domar Realty ընկերությունն իր ներկայանալի տաղավարում հյուրընկալել է «Տուն էքսպո»-ի այցելուներին և Հայաստանի ոլորտային ամենամեծ ցուցահանդեսում ներկայացնելու է նոր մոտեցումներ, համակարգված ու թիրախային առաջարկներ։
«Domar Realty-ն այս վեց տարիների ընթացքում կարողացել է ձեռք բերել հաճախորդների վստահությունը, դառնալ ցանկալի գործատու ինչպես ԱՄՆ-ում և Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Ընկերության հիմնադրումը ոչ միայն բիզնես գործունեություն իրականացնելու, այլև աշխարհի հայերին տուն վերադարձնելու մոտիվացիա ուներ: Մենք այդ ամենին արդեն հասել ենք և այսօր ոտք ենք դնում նոր ժամանակաշրջան, երբ ստեղծում ենք անշարժ գույքի մի էկոհամակարգ, որը ինստիտուցիոնալ է և ունի բիզնեսի զարգացման հստակ տեսլական՝ դառնալ լի ավելի հզոր ու արժեքներ ստեղծող ընկերություն»,- նշել է Domar Realty ընկերության հիմնադիր տնօրեն Նաիրա Վարդանյանը:
Շուրջ 300 քմ տարածությամբ տաղավարում ներառվել են հայկական որակյալ, մրցակցային գներ ու պայմաններ առաջարկող շինարարական կազմակերպությունների անշարժ գույքի նախագծերը, որոնք կարող են դառնալ մեր հայրենակիցների երազանքների իրականացման ցանկալի հնարավորությունը:
Domar Realty ընկերությունը բնակարաններն առաջարկում է՝ հաշվի առնելով անշարժ գույքի վաճառքի ոլորտում իր հաջողված փորձը և ինտեգրված միջազգային չափորոշիչները։ Ընկերության գործունեության հիմքում անհատական մոտեցումն է, մասնագիտական աջակցությունն ու անշարժ գույքի ձեռքբերման արդյունավետ և վստահելի կազմակերպումը՝ տեղական և միջազգային շուկաներում: Domar Realty-ն հաճախորդներին առաջարկում է ոչ միայն մասնագիտական խորհրդատվություն և գործարքների կազմակերպում, այլև դրանց ամբողջական ուղեկցում: Ընկերության ծառայություններն ընդգրկում են իրավական և բանկային խորհրդատվություն, փաստաթղթաշրջանառության աջակցություն, ինչպես նաև գործարքների համակարգում համապատասխան ոլորտների մասնագետների ներգրավմամբ:
«Տուն էքսպո»-ն Domar Realty-ի համար ոչ միայն նոր հաճախորդներ ու գործընկերներ ներգրավելու հարթակ է։ Միջոցառման ընթացքում ընկերությունը ստորագրեց Հայաստանի Անշարժ Գույքի Գործակալությունների Ասոցիացիայի (AAREA) ռեելթորական սեգմենտի Հայաստանի խոշորագույն մասնագիտական միավորմանը, անդամակցելու համաձայնագիրը: AAREA-ն ներկայացնում է ոլորտի էկոհամակարգի զարգացմանը, լավագույն ստանդարտների ու պրակտիկաների ներդրմանը, ինչպես նաև թափանցիկության և բարեվարքության ամենաիսպահանջ վարքբականոնների հաստատմանն ուղղված անշարժ գույքի շուրջ ձևավորված համախառն ներուժը: Անդամակցությունը AAREA-ին նոր հնարավորություն է ընկերության մասնագիտական և ինստիտուցիոնալ ներգրավվածության ընդլայնման համար: Անդամակցելով՝ Domar Realty-ն ստանձնում է անշարժ գույքի ոլորտի զարգացման պատասխանատվության իր բաժինը:
Ողջույնի իր խոսքում Ասոցիացիայի խորհրդի նախագահ Արթուր Մնացականյանը կարևորել է Domar Realty-ի անդամակցությունը.
«Ասոցիացիային միացող ընկերությունների մասին հստակորեն կարելի է երկու պնդում անել՝ առաջինը՝ ընկերությունն այնքան է հասունձ է, որ պատրաստ է ստանձնել ընդհանուր ոլորտի զարգացման համար պատասխանատվության իր բաժինը, և այնքան է կայացած, որ կարող է կրել այդպիսի պատասխանատվություն: Domar Realty-ի դեպքում կրկնակի ուրախ եմ, որովհետև խոսքը հայկական ծագումմամբ միջազգային ընկերության մասին է, որը հենց այս պահին փաստացի վերադառնում է հայրենիք: Ավելին՝ իր գործունեությամբ սպասարկում է մер հայրենակիցների հայրենադարձությունը: Որքան հասկանում եմ՝ Domar Realty-ի հաճախորդների ճնշող մեծամասնությունը Հայաստան վերադարձող և հայրենիքում տուն ձեռք բերող մեր հայրենակիցներն են: Այնպես որ, շնորհավորում եմ անդամակցության կապակցությամբ: Բարի գալուստ և բարի ընթացք»:
Domar Realty ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին Նաիրա Վարդանյանի կողմից: Այն գործունեություն է ծավալում անշարժ գույքի ոլորտում՝ առաջարկելով համալիր ծառայություններ բնակելի և կոմերցիոն անշարժ գույքի վաճառքի, գնման և ներդրումային գործարքների կազմակերպման ուղղությամբ: Ընկերության չորս գրասենյակները գործում են Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում և ԱՄՆ-ում, իսկ գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունները և եվրոպական մի շարք երկրներ:
Հայաստանի Անշարժ Գույքի Գործակալությունների Ասոցիացիայի ոլորտի խոշորագույն կառույցն է: Միավորելով անշարժ գույքով զբաղվող առաջատար ընկերությունների համախառն ներուժը՝ այն առաջնորդում է ոլորտի շահերի պաշտպանությունը, շուկայի զարգացումն ու փոխակերպումը անշարժ գույքի շուրջ թափանցիկ և վստահելի միջավայր ձևավորելով։ Ասոցիացիայի Trust Badge ծրագրի միջոցով գնորդներն ու վաճառողները կարող են անմիջապես ճանաչել Ասոցիացիայի անդամներին:
*գովազդ