Հունիսի 2-ին ժամը 00:10-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,– նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։