Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Էջմիածնի խճուղու թիվ 9 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե ծածկի փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են փրկարարները, ոստիկանության խումբը:
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են կառուցապատողի և սեփականատիրոջ, մահացածի և վիրավորների ինքնությունը։