Իրանցի զինվորականները գրոհել են Բահրեյնում գտնվող երկու ամերիկյան ռազմակայան

Բաժանորդագրվել

​Թիրախ են դարձել Շեյխ Իսա և Ալ-Ջուֆեյր ռազմակայանները։

​ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարձակվել է Բահրեյնում տեղակայված երկու ամերիկյան ռազմակայանների վրա։ Այդ մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Հստակեցվում է, որ գրոհի են ենթարկվել «Էր-Ռիֆա» և «Ավալլի» բազաներում գտնվող Patriot ՀՕՊ համակարգերի երկու ռադարներ։

​Բահրեյնի ՆԳՆ-ն X սոցցանցում հայտարարել է, որ իրանական գրոհի հետևանքով քաղաքացիական արդյունաբերական օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել։ Քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները սկսել են մարման աշխատանքները։

Գերատեսչության նախնական տվյալներով` նյութական վնաս է հասցվել, տուժածներ չկան։

​Ավելի վաղ՝ նոյեմբերի 15-ին, ԻՀՊԿ-ն հայտարարել էր Բահրեյնի «Ալ-Ռիֆա» ուղղաթիռային բազայում ամերիկյան ՀՕՊ համակարգի ռադարին ԱԹՍ-ներով հարվածելու մասին։ Իրանցի զինվորականները գրոհն անվանել էին պատասխան ԱՄՆ բանակի գործողություններին։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը նույնպես պատասխանել է հարվածներով: Չնայած այն հանգամանքին, որ հակամարտությունը հանդարտվել է, այն մնում է չկարգավորված։

Leave a comment