Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի

Հասարակություն

22.11.2026 | 11:18

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ից մինչև 18։00-ն, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ջուր չի լինի Առնո Բաբաջանյան փողոցի 61-91 կենտ համարների շենքերում և Զորավար Անդրանիկի թաղամասի 44-158/8 շենքերում։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։

Leave a comment