Իրանի խորհրդարանական ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին զգուշացրել է Իսրայելի և ԱՄՆ ուժերի համար լուրջ հետևանքների մասին, եթե Լիբանանի վրա հարձակումները շարունակվեն։
«Եթե Լիբանանի վրա հարձակումները լիովին չդադարեն, հետևանքները ծանր կլինեն սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանում ԱՄՆ ուժերի համար», – գրել է նա X-ում։
«Նրանք հիանալի հասկանում են, որ սրանք դատարկ խոսքեր չեն, և մենք պատրաստ ենք ռազմական պատասխանի», – ընդգծել է իրանցի պաշտոնյան։