Կիեւում իրատեսական են համարում Հայաստանի դեմ «ռուսական ագրեսիայի» սցենարը

Երեւան: Մեդիամաքս: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը «ամբողջությամբ իրատեսական» է համարում Հայաստանի դեմ ռուսական ագրեսիայի սցենարը։

Ինչպես հաղորդում է Ukrinform-ը, «Անվտանգության ճարտարապետություն» միջազգային համաժողովի ընթացքում Բուդանովն այսպես է պատասխանել հարցին այն մասին, թե արդյո՞ք Ռուսաստանը կարող է ուկրաինական սցենարով ագրեսիա սկսել Հայաստանի դեմ.
«Անձամբ ես կարծում եմ, որ այո՝ դա ամբողջությամբ իրատեսական է։ Ինչու՞։ Որովհետեւ աշխարհագրությունը թույլ է տալիս։ Իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության հնարավորությունները համեմատելն անիմաստ է։ Դա բոլորն են հասկանում»։ 

Leave a comment