Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի պայմանները վերաբերում էին նաև Լիբանանում Իսրայելի ռազմական գործողություններին, ուստի Թեհրանը դրանց շարունակությունը համարում է հրադադարի ընդհանուր խախտում՝ ըստ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը անվերապահորեն վերաբերում է բոլոր մարտական գոտիներին, այդ թվում՝ Լիբանանին։ Հրադադարի խախտումը մեկ ճակատում նշանակում է հրադադարի խախտում բոլոր ճակատներում»,- գրել է նա հայտարարության մեջ։
Արաղչին ընդգծել է, որ այդ խախտումների հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Միացյալ Նահանգների և Իսրայելի վրա։