Իմ վարչակազմը անհամբեր սպասում է խաղաղության հարցերի շուրջ արդյունավետ քննարկումներին հունիսին. Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, մենք կարողացանք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացի և երկարատև խաղաղության։

Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Ինչպես գիտեք, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հիմնասյուներից մեկն է։ Իմ վարչակազմը անհամբեր սպասում է այս թեմայի շուրջ արդյունավետ քննարկումներին հունիսին։ Միասին մենք կխթանենք խաղաղությունը, ամրապնդել բարեկեցությունը և կկառուցենք ավելի անվտանգ ապագա ձեր տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար», – նշել է Թրամփը։

Leave a comment