Սպասում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ արդյունավետ քննարկումների․ Թրամփ


ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է ազդել Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա։ Անիտա Հիփերի խոսքով՝ պատահական չէ, որ նման ճնշումների համար Մոսկվան ընտրել է հենց այս պահը:


 


«Ռուսաստանը ձգտում է վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա: Մենք աջակցում ենք Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, արտաքին միջամտության և տեղեկատվական մանիպուլյացիայի, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի պայմաններում», – շեշտել է պաշտոնյան:


 


Նա շեշտել է՝ Հայաստանը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավար և անկախ երկիր, իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր ուղին և գործընկերներին։


 


Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

Դիտումների քանակ6

Leave a comment