https://arm.sputniknews.ru/20260601/trampy-hajtararel-e-vor-hzbvollahn-u-israjely-kdadarecnen-kraky-102880175.html
Թրամփը հայտարարել է, որ «Հզբոլլահն» ու Իսրայելը կդադարեցնեն կրակը
Թրամփը հայտարարել է, որ «Հզբոլլահն» ու Իսրայելը կդադարեցնեն կրակը
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ ինքը «արդյունավետ զրույց» է ունեցել Բենիամին Նեթանյահուի և «Հզբոլլահի» ներկայացուցիչների հետ: 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T21:48+0400
2026-06-01T21:48+0400
2026-06-01T22:00+0400
լիբանան
ամն
դոնալդ թրամփ
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_0:8:1500:852_1920x0_80_0_0_fa45ff536bc471899c58e54d91a8f924.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուի և «Հզբոլլահի» ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ լիբանանյան շարժումն ու Իսրայելը դադարեցնելու են կրակը:«Ես շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ, և (իսրայելական) զորքերը չեն ուղարկվի Բեյրութ, իսկ այն զորքերը, որոնք արդեն ճանապարհին էին, արդեն հետ են շրջվել: Նմանապես, բարձրաստիճան ներկայացուցիչների միջոցով, ես շատ լավ հեռախոսազրույց ունեցա «Հզբոլլահի» հետ, և նրանք համաձայնեցին, որ բոլոր հրաձգությունները կդադարեցվեն. Իսրայելը չի հարձակվի նրանց վրա, իսկ նրանք չեն հարձակվի Իսրայելի վրա»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ առաջնորդը:Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների հերթական փուլը սպասվում է Վաշինգտոնում հունիսի 2-3-ին: Չնայած ապրիլի կեսերից շարունակվող բանակցային գործընթացին և կրակի դադարեցման ռեժիմի մասին հայտարարություններին՝ Իսրայելի բանակը շարունակում է ինտենսիվ հարվածներ հասցնել Լիբանանին և ընդլայնել ցամաքային գործողության աշխարհագրությունը երկրի հարավում։Բանակցությունների դադարեցման դեպքում չեմ պատրաստվում ռմբակոծել Իրանը. Թրամփ
լիբանան
ամն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_106:0:1439:1000_1920x0_80_0_0_407d0a43ea4a738bc677fe85d2c25adc.jpg.webp
լիբանան, ամն, դոնալդ թրամփ, իսրայել
լիբանան, ամն, դոնալդ թրամփ, իսրայել
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ ինքը «արդյունավետ զրույց» է ունեցել Բենիամին Նեթանյահուի և «Հզբոլլահի» ներկայացուցիչների հետ:
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուի և «Հզբոլլահի» ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ լիբանանյան շարժումն ու Իսրայելը դադարեցնելու են կրակը:
«Ես շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ, և (իսրայելական) զորքերը չեն ուղարկվի Բեյրութ, իսկ այն զորքերը, որոնք արդեն ճանապարհին էին, արդեն հետ են շրջվել: Նմանապես, բարձրաստիճան ներկայացուցիչների միջոցով, ես շատ լավ հեռախոսազրույց ունեցա «Հզբոլլահի» հետ, և նրանք համաձայնեցին, որ բոլոր հրաձգությունները կդադարեցվեն. Իսրայելը չի հարձակվի նրանց վրա, իսկ նրանք չեն հարձակվի Իսրայելի վրա»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ առաջնորդը:
Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների հերթական փուլը սպասվում է Վաշինգտոնում հունիսի 2-3-ին: Չնայած ապրիլի կեսերից շարունակվող բանակցային գործընթացին և կրակի դադարեցման ռեժիմի մասին հայտարարություններին՝ Իսրայելի բանակը շարունակում է ինտենսիվ հարվածներ հասցնել Լիբանանին և ընդլայնել ցամաքային գործողության աշխարհագրությունը երկրի հարավում։