Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ Զաքարյան

Փաստորեն առանց Հանրապետականին հղում անելու՝ երկրում չկան օրակարգային հարցեր, չկան բանավեճեր, չկա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խոսույթ:

 

Մարդիկ ովքեր ահռելի, աղետալի վնասներից բացի ոչ մի օգուտ չեն տվել երկրին՝ իրենց իրավունք են վերապահում տեղի անտեղի հիշատակել Հանրապետականի իշխանության տարիների անցուդարձը:

Հաղթանակներով ու ազգային արժանապատվությամբ պետություն կառուցած Հանրապետականը՝ երկու հայկական պետություն, անվտանգության երաշխավորված համակարգ, կայացած պետական ինստիտուտներ, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն, արտաքին աշխարհի համար ինքնիշխան ու վստահելի պետականություն է թողել ձեզ:

 

Ութ տարի է անցել. ավիրել ու կորստյան եք մատնել անցյալի բազմաթիվ ձեռքբերումներն ու նվիրական արժեքները: Մեծ կամ փոքր չափով, տարբեր դրվագներով դրան մասնակից են եղել նաև շատ «քաղաքական ուժեր»՝ ելնելով իրենց մերկանտիլ շահերից:

 

Տիկնայք և պարոնայք՝

Հանգիստ թողեք Հանրապետականին, հատկապես, որ մենք չենք մասնակցում ընտրություններին և բանավեճերում հնարավորություն չունենք ճակատներիդ, դեմ առ դեմ պատասխանել ձեր զրպարտություններին:

 

Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար: Աղմուկներն ու ապաքաղաքական բանավեճերն ունեն զրո արժեք:

 

Իրավիճակից դուրս գալու եքը հունիսի 7-ին, հիմնական ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկության մեջ է:

Leave a comment