https://arm.sputniknews.ru/20260601/averakneri-davit-tvonvojany-hamadzajn-che-pashinjani-banaki-masin-dzevakerpumneri-het-102864596.html
Ավերակների՞․ Դավիթ Տոնոյանը համաձայն չէ Փաշինյանի՝ բանակի մասին ձևակերպումների հետ
Ավերակների՞․ Դավիթ Տոնոյանը համաձայն չէ Փաշինյանի՝ բանակի մասին ձևակերպումների հետ
Sputnik Արմենիա
Փաշինյանն իր հրապարակային ելույթներում հայտարարել էր, թե իշխանության գալով՝ ժառանգություն է ստացել «ավերակ բանակ»։ 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T15:27+0400
2026-06-01T15:27+0400
2026-06-01T15:30+0400
դավիթ տոնոյան
բանակ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102864728_0:0:1280:720_1920x0_80_0_0_38f74478040e017096fb2f4144ac0988.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, թե ունեցել ենք ավերված բանակ կամ «ավերակների վրա նոր բանակ է ստեղծվել» և այլն։ Հիշեցնենք՝ ՀՀ նախկին տարբեր պաշտոնյաներ իրենց հայտարարություններում մեկնաբանել են Նիկոլ Փաշինյանի ձևակերպումները «ավերակ բանակ» ժառանգություն ստանալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի անընդունելի էր համարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ժառանգություն է ստացել «բանակ կոչված ավերակը»։ Քոչարյանը նշել էր՝ այն մարդն, ով նման բան է հայտարարում, ո՛չ խիղճ ունի, ո՛չ խելք ունի, ո՛չ էլ, միգուցե, հիշողություն։ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ ասել էր, որ Փաշինյանը բանակը 0–ից կառուցելու հետ կապ չունի, բայց ահա` բանակը զրոյացնելն իր ձեռքի գործն է։
2026
Լուրեր
am_HY
Ավերակների՞․ Դավիթ Տոնոյանը համաձայն չէ Փաշինյանի՝ բանակի մասին ձևակերպումների հետ
Sputnik Արմենիա
Ավերակների՞․ Դավիթ Տոնոյանը համաձայն չէ Փաշինյանի՝ բանակի մասին ձևակերպումների հետ
2026-06-01T15:27+0400
true
PT0M54S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102864728_210:0:1170:720_1920x0_80_0_0_86eaf55dd92f8383699fc74290248303.jpg.webp
դավիթ տոնոյան, բանակ, նիկոլ փաշինյան, видео
դավիթ տոնոյան, բանակ, նիկոլ փաշինյան, видео
Փաշինյանն իր հրապարակային ելույթներում հայտարարել էր, թե իշխանության գալով՝ ժառանգություն է ստացել «ավերակ բանակ»։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, թե ունեցել ենք ավերված բանակ կամ «ավերակների վրա նոր բանակ է ստեղծվել» և այլն։
«Ավերակների՞․․․ Ես համաձայն չեմ էդ գնահատականի հետ։ Ես ղեկավարել եմ էդ զինված ուժերի համակարգը, անհնար է, որ ես էդպիսի գնահատական տամ, որ ավերակների վրա է եղել։ Ո՞նց է ավերակներ վրա եղել։ Բա այսօրվա զինծառայողները, որոնք գեներալական պաշտոններ են ստացել և կրթվել, վերապատրաստվել են իմ պաշտոնավարման ընթացքում, ես էդ մարդկանց ո՞նց կարող եմ որպես ավերակ գնահատել կամ այն երիտասարդներին, որոնք էդքան քաջություն են ունեցել, որ մահվան դեմ են կանգնել, ես ո՞նց կարող եմ ավերակ գնահատականը տալ»,- ասաց Տոնոյանը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ ասել էր, որ Փաշինյանը բանակը 0–ից կառուցելու հետ կապ չունի, բայց ահա` բանակը զրոյացնելն իր ձեռքի գործն է։