ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Օ

Սիրելի՛ երեխաներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մաղթում, որ ձեր մանկությունը լինի խաղաղ, անհոգ և լուսավոր՝ պարուրված սիրով, անսպառ ժպիտներով, գեղեցիկ երազանքներով ու անմոռանալի մանկական հիշողություններով։

Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ, ապահով և արժանապատիվ մանկություն ունենալու, կրթություն ստանալու, զարգանալու, ստեղծագործելու և սեփական ներուժն ամբողջությամբ իրացնելու անքակտելի իրավունք։

Երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց բարեկեցության ապահովումը մեր պետության առաջնային խնդիրներից են։ Այսօր բոլորս էլ տեսնում ենք, որ մեր պետությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի յուրաքանչյուր բնակավայրում՝ անկախ հեռավորությունից, երեխաների համար ապահովվեն կրթության, զարգացման և ժամանցի հավասար ու որակյալ հնարավորություններ՝ նպատակ ունենալով ստեղծել լիարժեք մանկություն ունենալու իդեալական պայմաններ։

Իսկ ձեզ մնում է միայն վստահ քայլերով ընթանալ դեպի ձեր երազանքները, հավատալ սեփական ուժերին ու հնարավորություններին՝ յուրաքանչյուր օր նորովի բացահայտելով աշխարհը։

Leave a comment