Գիշերը այրվել է Բագրատ արքեպիսկոպոսի և «Սրբազան պայքար» նախաձեռնության 17 աջակիցներից մեկի` ակտիվիստ Արմեն Ալեքսանյանի մեքենան։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութերում երևում է, որ հրդեհը բռնկվել է ավտոմեքենայի սրահում։
Հրապարակմանը կից նաև լուսանկար կա, որում երևում է, որ անմիջապես մեքենայի կողքին գրեթե դատարկ շիշ կա (ենթադրաբար բենզինի)։
Կասկածներ կան, որ մեքենան հրկիզել են։