ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փարիզի ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Եզրափակիչում Ֆրանսիայի չեմպիոնը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Անգլիայի նորընծա չեմպիոն Լոնդոնի «Արսենալին»։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։

Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց «Արսենալի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցը (տեսանյութ)։ ՊՍԺ-ի պատասխան գոլը 65-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը (տեսանյութ

Հետխաղային հարվածաշարում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 4:3 հաշվով (տեսանյութ

ՊՍԺ-ն պաշտպանեց գլխավոր եվրագավաթի հաղթողի տիտղոսը, իսկ «Արսենալը» երբեք չի հաղթել Չեմպիոնների լիգայում։

Leave a comment