«Մի շաբաթ առաջ այս հրապարկում բացասական էմոցիա էր տիրում, աղոթենք․ չարը չքվի, բարին կատարվի»․ Ավետիս Առաքելյան

Այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպած համերգի ժամանակ բեմահարթակ հրավիրեցին այս քաղաքական ուժի պատգամավորի թեկնածու, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին։

Նա ասաց․ «Մի շաբաթ առաջ այստեղ բացասական էմոցիա էր տիրում (ի նկատի ուներ ՔՊ-ականներին, Նիկոլ Փաշինյանին, որը խոստանում էր իշխանափոխություն կատարել Գյումրիում ԱԺ ընտրություններից հետո), խնդրենք Տեր հորը, թող աղոթի․ չարը չքվի, բարին կատարվի»,- ու  իր հերթին բեմ հրավիրեց քահանային։

Քահանան Տերունական աղոթք հնչեցրեց, հավաքվածները ևս նրա հետ աղոթեցին, որից հետո ընթերցվեց Վարդան Ղուկասյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից։

 

Նունե  ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment