Արցախի նախկին պետնախարար, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, ով այժմ գտնվում է Բաքվի բանտում, հեռախոսազրույցի ընթացքում կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ, խոսել է վերածննդի կարևորության մասին, հղում կատարելով Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» էսսեից:
«Մենք չենք կարող կանխատեսել ապագան, և հնարավոր է, որ վերածնունդը անհնար լինի։ Մենք պարզապես հրաժարվում ենք խոնարհ լինելուց: Մենք պարտավոր ենք խաղադրույք կատարել վերածննդի վրա: Այնուամենայնիվ, մեզ այլ ընտրություն չի մնացել. մենք կամ կվերածնվենք, կամ կմեռնենք», -ասել է Ռուբենը։