Մեր եղբայրներին ցմահ դատապարտեցին Բաքվում․ Սաուդյան Արաբիայում մրցանակ ստացողների պարանոցին է սա

Մեր եղբայրներին ցմահ դատապարտեցին Բաքվում․ սա Սաուդյան Արաբիայում մրցանակ ստացողների պարանոցին է։ Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

«Այս ամբողջ գործընթացը ինձ համար արժեք չունի։ Մեկ բան կա ՝ ազատագրված Հայաստան, ուրիշ ոչինչ։ Իմ ասելիքը այսօր ցավալի բանի մասին է, ամոթի և խայտառակության։ Այսօր Բաքվի դատարանում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկման են դատապարտել։ Ամոթ էն ամբողջ հասարակական և ոչ հասարակական, քաղաքական և պետական մտքին, ովքեր աջակից են եղել այս ամբողջ գործընթացին։ Այսօր մեր եղբայրներին ցմահ դատապարտել են բանտարկության, որը առաջին հերթին ուղղված է հավաքական մեր գոյությանը։ Ցավում եմ, որ մենք ապրում ենք ստրկության այս զազրելի օրերը»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ՄԱ

Leave a comment