Պակիստանի փոխվարչապետը ժամանել է ԱՄՆ

Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարը պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն։

Նախատեսված է հանդիպում նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը։

Դարին ժամանելուն պես դիմավորել են Միացյալ Նահանգներում Պակիստանի դեսպան Ռիզվան Սաիդ Շեյխը և դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյաներ։

Դարը և Ռուբիոն կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Նախարարը նույն օրը կվերադառնա Իսլամաբադ։

Leave a comment