Հայաստանում կկառուցեն Eleveight AI ընկերության «ԱԲ գործարանը», ներդրումային արժեքը 70 մլն դոլար է (ՎԻԴԵՈ)

Հայաստանը պաշտոնապես միանում է արհեստական բանականության գլոբալ ենթակառուցվածք ունեցող երկրներին․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը պաշտոնապես միանում է արհեստական բանականության գլոբալ ենթակառուցվածք ունեցող երկրներին, տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Facebook–յան իր էջում։


Նրա խոսքով, հունիսի 1-ին հայկական Eleveight AI ընկերությունը կգործարկի աշխարհում եզակի՝ NVIDIA Blackwell B300 չիպերով աշխատող ԱԲ տվյալային կենտրոնը՝ «ԱԲ գործարանը»։ Ծրագրի ներդրումային արժեքը կազմել է 70մլն դոլար: 


Միջոցառման շրջանակում նախատեսված են բացման պաշտոնական արարողություն, էքսկուրսիա տվյալների կենտրոնով, մամուլի ասուլիս, ինչպես նաև Փոխըմբռնման հուշագրի ստորագրում Eleveight AI–ի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև։





 

Leave a comment