Պուտինի և Մհեր Գրիգորյանի միջև առանձին հանդիպում Աստանայում նախատեսված չէ

Քաղաքականություն

29.05.2026 | 12:01

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև Աստանայում առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանք կարող են շփվել ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին  լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առանձին հանդիպում նախատեսված չէ, բայց նրանք կարող են հրաշալի զրույց ունենալ [գագաթնաժողովի շրջանակում], եթե ցանկանան»,- Աստանայում լրագրողներին ասել է Պեսկովը։

Հարցին՝ արդյո՞ք Գրիգորյանը կտանի ԵՏՄ առաջնորդների ուղերձը Երևան, Պեսկովը պատասխանել է. «Գագաթնաժողովն այժմ սկսվում է նեղ կազմով, և այնտեղ, իհարկե, կքննարկվեն զգայուն հարցեր»։

Մեկնաբանելով ռուսական կողմի կողմից Հայաստանից առանձին ապրանքների ներմուծման սահմանափակումները՝ Պեսկովն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ Երևանից որևէ արձագանք չի եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment