Հայաստանում «սերմերի բանկ» կստեղծվի անտառային ծառատեսակները պահպանելու համար

https://arm.sputniknews.ru/20261016/hajastanum-sermeri-bank-ksteghtsvi-antarajin-tsaratesaknery-pahpanelu-hamar-108173756.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108168960_188:0:1313:844_1920x0_80_0_0_23a561053d8f85d18425992e49789f80.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, տնկի, անտառ, սերմ

հայաստան, տնկի, անտառ, սերմ

Բաժանորդագրվել

Նախատեսվում է ոչ թե պարզապես սառնարանային տարածքներ ստեղծել, այլ սերմերի մշակման լիարժեք ենթակառուցվածք։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում, նախնական հաշվարկներով` 2027 թվականին, «սերմերի բանկ» կբացվի: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Armenia Tree Project» (ATP) բարեգործական հիմնադրամի գործառնական տնօրեն Արամ Մովսիսյանը՝ հստակեցնելով, որ այդտեղ բույսերի գենետիկական տվյալներ չեն պահվելու:

«Խոսքը մասնագիտացված պահեստարանի ստեղծման մասին է՝ անտառային ծառատեսակների սերմերի երկարաժամկետ պահպանման համար»,- ասաց նա:

«Սերմերի բանկ» ստեղծելու գաղափարը, Մովսիսյանի խոսքով, կապված է սերմնատվության պարբերականության հետ. ոչ ամեն տարի է հաջողվում բավարար քանակությամբ միևնույն տեսակի սերմեր հավաքել: Ուստի առատ բերքի տարիներին նախատեսվում է հավաքել սերմերը և դրանք երկար ժամանակով պահեստավորել, որպեսզի հաջորդող տարիներին տնկանյութի պակաս չլինի։

Մովսիսյանը նշեց, որ նախատեսվում է ոչ թե պարզապես սառնարանային տարածքներ ստեղծել, այլ սերմերի մշակման լիարժեք ենթակառուցվածք՝ սերմը պտղից առանձնացնելուց մինչև պահպանման նախապատրաստում: Անհրաժեշտ ամբողջ սարքավորումը կտեղադրվի անմիջապես պահեստարանում:

Առաջին փուլում նախատեսվում է կազմակերպել բույսերի 8 տեսակի սերմերի պահպանում՝ սոճի, կաղնի, թխկի, հացենի, արոսենի, վայրի տանձենի, վայրի խնձորենի և հաճարենի։

Հետագայում դիտարկվում է կազմակերպության այլ տնկարաններում օգտագործվող սերմերը ևս պահեստավորելու հնարավորությունը (ATP-ն ևս երեք տնկարան ունի):

Նախագիծն այժմ անհրաժեշտ թույլտվություններ ստանալու փուլում է: Եթե բոլոր ընթացակարգերն անցնեն առանց բարդությունների, 2027 թվականին կսկսվեն շինարարական աշխատանքները:

Ինչ վերաբերում է ATP-ի` Լոռու մարզում բացված տնկարանին, Մովսիսյանը նշեց, որ այնտեղ փակ և բաց արմատային համակարգով աճեցվում է 7 տեսակի տնկանյութ՝ սոճի, կաղնի, վայրի տանձենի, վայրի խնձորենի, արոսենի, թխկի և կեչի:

Այժմ տնկարանում պահվում է ավելի քան երկու միլիոն տնկի: 2025 թվականին տնկարկների ծավալը մեկ միլիոն է կազմել։

Leave a comment