ԱՊՀ–ն ամրապնդում է կապերը ԵԱՏՄ–ի հետ. Լուկաշևիչը՝ մեծ գործընկերության հեռանկարների մասին

https://arm.sputniknews.ru/20260529/aphn-amrapndum-e-kapery-eatmi-het-lukashevichy-mets-gvortsynkerutjan-herankarneri-masin-102758676.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/11/53951797_196:0:2927:2048_1920x0_80_0_0_19b78a5196d8117ea648ed2f7d79905f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անկախ պետությունների համագործակցություն (ապհ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսանդր լուկաշևիչ

անկախ պետությունների համագործակցություն (ապհ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսանդր լուկաշևիչ

Բաժանորդագրվել

ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՌԴ մշտական ներկայացուցիչը նշում է` երկու կազմակերպությունների միջև սերտ փոխգործակցությունը հաստատում է, որ նոր իրականություն դարձած համաշխարհային տնտեսության տուրբուլենտության պայմաններում նպատակներն ու խնդիրներն ընդհանուր են:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik.Անկախ պետությունների համագործակցությունը հետևողականորեն իրականացնում է Եվրասիական տնտեսական միության հետ կապերի ամրապնդման գիծը։ Այս մասին ասվում է ԵԱՏՄ օրվա կապակցությամբ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի՝ Մինսկում արված մեկնաբանության մեջ։

2022 թվականի մայիսին Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ երկրների ղեկավարները մայիսի 29-ը հայտարարել են Եվրասիական տնտեսական միության օր։ 2014 թվականի այս օրը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաքում ստորագրվեց ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը:

Ինչպես ընդգծել է Լուկաշևիչը, ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև սերտ գործակցությունը հաստատում է նոր իրականություն դարձած համաշխարհային տնտեսության տուրբուլենտության պայմաններում նպատակների և խնդիրների ընդհանրությունը:

Լուկաշևիչի մեկնաբանության մեջ նաև նշվում է, որ այնպիսի ինտեգրացիոն կառույցներ, ինչպիսիք են ԱՊՀ-ն և ԵԱՏՄ-ն, Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությունը, ՇՀԿ-ն, ԲՐԻԿՍ-ը, Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրուդը և այլն, ապագայում կարող են հիմք հանդիսանալ Եվրասիական մեծ գործընկերության համար, որն իր էությամբ կդառնա «ինտեգրացիաների ինտեգրում»:

Դա իր հերթին խթան կհաղորդի կայուն զարգացմանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, նոր տեխնոլոգիաների կիրառմանը, տրանսպորտային-լոգիստիկ կապի բարելավմանը, ինչպես նաև Եվրասիայի ժողովուրդների միջև մշակութային և այլ կապերի ամրապնդմանը:

2025 թվականին ավարտվել է Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների՝ «Ռազմավարություններ-2025»-ի գործողության ժամկետը։ Դրա գործունեության ընթացքում բոլոր անդամ պետություններում առանցքային մակրոտնտեսական ցուցանիշների աճ է գրանցվել։ 2025 թվականին ԵԱՏՄ համախառն ՀՆԱ-ի աճը կազմել է 1,7%, արդյունաբերական արտադրության աճը՝ 1,6%, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությանը՝ 4,6%։ Ապրանքների փոխադարձ առևտուրը 2020 թվականի համեմատ աճել է 72,8%-ով, երրորդ երկրների հետ միության արտաքին առևտրի շրջանառությունը՝ 24%-ով։

Leave a comment