Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝
🎖️Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Գեղամի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
🎖️Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Մացակի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
🏅Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Վրույրի ԱՍԼԱՆՅԱՆԸ պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
🏅Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Լևոն Արտուշի ԵՂՈՅԱՆԸ պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
🏅Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ Արմեն Հրաչյայի ՄԱՐԳԱՐՅԱՆԸ պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: