Հաղորդվում է, որ ԱՄՆ Գաղտնի ծառայության պահանջով Ֆլորիդայում՝ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո նստավայրի շրջակայքում, տեղակայվել են Avenger զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման ռադիոլոկացիոն կայաններ։
Այս համակարգերը նախատեսված են ցածր բարձրություններում գործող օդային սպառնալիքների, այդ թվում՝ անօդաչուների հայտնաբերման և չեզոքացման համար։
ԱՄՆ ռազմական հրամանատարությունը հաստատել է տեղակայումը՝ չհրապարակելով անվտանգության ուժեղացման պատճառ դարձած կոնկրետ սպառնալիքի մասին տեղեկություններ։
ՀԵՆԱԿԵՏ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: