Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին

Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Ալեն Սիմոնյանին:

Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով, Երևանը այլ պատկերացում չունի: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:  Նա ԵԱՏՄ-ի հետ կապված նշել է նաև. «Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Մաքսային միությանը, մենք չենք կարծում, որ պետք է այնտեղից հեռանանք։ Մենք կարծում ենք, որ կարող ենք միասին գտնել այնպիսի լուծում, որը ձեռնտու կլինի երկու կողմերին»:։

«Հայաստանը մեր դաշնակիցն է և ռազմավարական գործընկերը». հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Leave a comment